Թրամփը վատ դրության մեջ է դրել պետդեպարտամենտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հրավիրելով Ֆիլլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերեին Միացյալ նահանգներ, վատ դրության մեջ է դրել պետդեպարտամենտին: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Սպիտակ տանը հայտնել են, որ երկու նախագահների միջև հեռախոսազրույցը կայացրել է ընկերական մթնոլորտում, սակայն աղբյուրի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Դուտերեին ԱՄՆ հրավիրելը անակնալի է բերել Ազգային անվտանգության խորհրդի պետդեպարտամենտին, քանի որ Ֆիլլիպինների նախագահին Արևմուտքի երկրները մեղադրում են թմրավաճառների հովանավորելու մեջ:
Թե որտեղ կկայանա Թրափի և Դուտերեի ենթադրյալ հանդիպում, Սպիտակ տնից չեն հայտնում, սակայն հայտնում են, որ Թրամփը անհամբերությամբ սպասում է երկու երկրների և մնացած ասիական երկրների միջև նոյեմբեր ամսին կայանալիք համաժողովին: