Մերկելը խոստացել է աջակցել Սաուդյան Արաբիային «Իսլամական պետության» դեմ պայքարում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ լավ հեռանկարներ կան Սաուդյան Արաբիայի հետ մի շարք ոլորտնելում համագործակցության: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Հիշատակելով Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցությանը, Մերկելը նշել է, որ պետք չէ անտեսել մարդու իրավունքները այդ երկրում, քանի որ այն ոչ պակաս կարևոր է:
Միևնույն ժամանակ կանցլերը մատնանշել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները:
Մերկելը կարևորել է նաև «ԻՊ»-ի դեմ պայքարի գործում Սաուդյան Արաբիային աջակցելը: