Լեպսի կինը պարծեցել է իր ռոմանտիկ ամուսինով
Հայտնի պրոդյուսեր և երգիչ Գրիգորի Լեպսը 17 տարի առաջ ամուսնացավ իր կնոջ՝ Աննայի հետ: Երկրպագուները նրանց ամուր միության օրինակ են համարում: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Երգչի կինը պատմել է, որ բարեբախտաբար, այս երկար տարիների ընթացքում իրենք իսկապես ոչ մի անգամ չեն վիճել:
«Եթե մենք երկուսս էլ ռոմանտիկ ենք, ապա չափավոր: Ծաղիկներ նա ինձ չի նվիրում. մեր տունն այսպես թե այնպես լի է ծաղիկներով: Գրիշայի համար ուշադրություն ցույց տալը ո՛չ ծաղիկներն են, ո՛չ էլ թանկարժեք զարդերը»,- կիսվել է Աննան:
Սակայն դա չի նշանակում, թե հայտնի երգիչն անակնկալներ չի անում իր կնոջը, իրականում նա ևս ռոմանտիկ քայլերի սիրահար է: