Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը (լուսանկարներ)
Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով:
Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ամենահեղինակավոր ջազմեններն ու ջազ-բենդերը:
Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա անակնկալը միջոցառման հյուր, ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթն էր: