Ինձ դուր է գալիս նախագահ լինելը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն դուր է գալիս երկիրը ղեկավարելը, չնայած նրան, որ դա «ծանր աշխատանք է»: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Ես դա սիրում եմ: Գիտեք, դա ինձ շատ է դուրս գալիս»,-ասել է նա «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:
«Դա միշտ հեշտ չէ, ինչպես է կյանքն ինքն իրենով: Սակայն դա այն է, ինչն իսկապես սիրում եմ, և կարծում եմ, ինձ մոտ դա շատ լավ է ստացվում»,- հավելել է նախագահը:
Այդուհանդերձ, Թրամփը համաձայնել է, որ դա «դժվար աշխատանք է»: «Սակայն ես զբաղվել եմ բազմաթիվ դժվար պաշտոններով: Եղել են և ավելի դժվար բաներ, սակայն ավելի կոնկրետ ես Ձեզ կասեմ 8 տարի հետո»,- նշել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ ամերիկյան պետականության համակարգը շատ բյուրոկրատացված է: