Նոր ֆիլմ Պուտինի մասին՝ ամերիկացիների կողմից
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Նա կարծում է, որ իր նոր կինոժապավենն ամերիկացիների համար նոր տեսակետ կբացահայտի: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Sydney Morning Herald»-ին:
«Պուտինն աշխարհի ամենակարևոր առաջնորդներից մեկն է, և քանի որ ԱՄՆ-ն թշնամի է հայտարարել նրան, մեծ թշնամի, ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մենք լսենք այն, ինչ կարող է նա ասել»,- հայտնել է նա թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ֆիլմը «մի ամբողջ տեսակետ կբացահայտի», որի մասին ամերիկացիները չեն լսել: Սթոունը նաև նշել է, որ նկարահանող խումբը հանդիպել է ռուս նախագահի հետ երկու տարվա ընթացքում չորս անգամ:
Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը փաստավավերագրական չի լինի, այլ ավելի շատ ֆիլմ՝ հարց-պատասխան ձևաչափով: