ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սպանել է 352 խաղաղ բնակչի
Պենտագոնը զեկույց է հրապարակել, որում խոսվում է ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Իրաքի և Սիրիայի 352 խաղաղ բնակչի մահվան մասին՝ սկսած 2014 թվականի օգոստոսից, երբ սկսվեցին գործողությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
«Այս պահին, համաձայն ունեցած տեղեկությունների, առնվազն 352 խաղաղ բնակիչ է սպանվել չկանխամտածված կերպով գործողությունների մեկնարկից մինչև այժմ հասցված ավիահարվածների հետևանքով»,- նշվում է զեկույցում:
Գերատեսչությունում ցավակցել են քաղաքացիական բնակչության շրջանի զոհերի հարազատներին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն քննադատել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածներն Իրաքում և Սիրիայում: