Լոլիտայի մորը դաժանորեն ծեծել են
Ուկրաինական ծագմամբ ռուս երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է այն մասին, որ լրջորեն անհանգստացած է իր բարեկամների առողջության համար, ովքեր Կիևում են գտնվում: Նա որոշել է անվտանգության ծառայողներ ունենալ: Այս մասին գրում է Дни.ру-ն:
Լոլիտայի մայրիկի վրա դաժանորեն հարձակվել էին դեռևս երեք տարի առաջ: «Մայրիկս երեխային դպրոցից տուն էր տանում երեկոյան հինգին: Քայլում և խոսում էր իմ աղջկա հետ: Հետևից բութ հարված է եղել: Մայրիկս ընկել է, իսկ հետո սկսել են հարվածել նրա ոտքերին: Եվ չեն վերցրել ո՛չ դրամապանակը, ո՛չ էլ այլ իր»,- ասել է երգչուհին:
Կինն ուղեղի ցնցում է ստացել: Այդ դաժան հարձակումից հետո Լոլիտային նա խնդրել է ոչ մի կերպ չմեկնաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի սրված հարաբերությունները: Այժմ, երբ երգչուհին բացահայտ հայտարարություններ է արել, Կիևը դուրս է եկել երգչուհու դեմ, և Լոլիտան անհանգստանում է իր և իր հարազատների անվտանգության համար: