Թրամփը պատրաստ է Պուտինի հետ համագործակցությանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունը: «Ես կգործեմ Ռուսաստանի հետ միասին: Դա նաև կարող է լինել Չինաստանի հետ, դա կարող են լինել շատ այլ խմբեր»,- հայտնել է Դոնալդ Թրամփը «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Թե որ ոլորտների համագործակցության մասին է խոսքը, Թրամփը չի մանրամասնել: Նա նախկինի պես հերքում է բոլոր այն հայտարարությունները, թե Ռուսաստանն իբրև թե փորձել է խառնվել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա սուտ է համարում այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ցանկանում էր խառնվել ընտրություններին, Դոնալդ Թրամփն ասել է. «Ես դա չգիտեմ, ես չգիտեմ...Մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել»: