Էրդողանը նոր հարվածներ է խոստանում
Թուրքիայի նախագահհ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարում, որ երկրի զինված ուժերը նոր հարվածներ կհասցնեն Իրաքում և Սիրիայում գտնվող քրդական դիրքերին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «AP»-ին:
«Մենք ստիպված կլինենք շարունակել: Մենք չենք կարող ասել մեր գալու օրն ու ժամը: Սակայն նրանք կիմանան, որ թուրքական բանակը կարող է գալ»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ պետք է վերջ դնել ամերիկյան աջակցությանը սիրիական ընդդիմությանը: Այս հարցը նա մտադիր է բարձրացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Սպասվում է, որ այդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ ամսվա ընթացքում: