Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
Հայտնի է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմը: Այս տարի ժյուրիի կազմում են հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանը, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանը, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանը:
Սկսած 2009թ-ից՝ պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիևում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ «Fly with me» երգով: