Լոնդոնում երկու ահաբեկչություն է ծրագրվում.լրատվամիջոցներ
Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է ծայրահեղական-մահմեդականների կողմից ծրագրվող երկու ահաբեկրությունների մասին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «The Sunday Times»-ին:
Սքոթլենդ Յարդը հետևում է ենթադրյալ ահաբեկիչների քայլերը, որոնք հնարավոր է գործում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների հրահանգներով, ինչպիսիք են «ԻՊ»-ն և «Ալ-Քայդան»:
Նշվում է, որ ծրագրավորված հարձակումները կապ չունեն 2017թ. մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկության հետ: