«Եվրատեսիլ 2017»-ին գոյություն չունեցող 2000 տոմս է վաճառվել
«Եվրատեսիլ 2017» մրցույթի կազմակերպիչները գոյություն չունեցող կամ դիտման համար անպիտան տեղերի շուրջ 2000 տոմս են վաճառել: Այս մասին «Մայրաքաղաքի ձայն» ռադիոկայանի եթերում պատմել է «Concert.ua» տոմսերի վաճառքի ծառայության ղեկավար Դմիտրի Ֆելիքսովը:
Ֆելիքսովը նշել է, որ տոմսերի իրացումը սկսվել է ավելի վաղ, քան մրցույթի անցկացման հրապարակի կառուցումը:
Կառուցման ընթացքում փոխվել է դահլիճում հանդիսատեսի համար հատկացված հատվածի նախագիծը: Իսկ սրահի կառուցման ավարտից հետո պարզվել է, որ որոշ տեղեր հնարավոր չէ դասավորել ըստ նախնական ծրագրի:
Այժմ գնորդներին առաջարկում են կամ փոխել տոմսերը, կամ վերադարձնել գումարը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի Կիևում: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 13-ին: