77-ամյա Ալ Պաչինոն իր 37-ամյա սիրուհու հետ (լուսանկարներ)
Ալ Պաչինոն երբեք ամուսնացած չի եղել, սական ունի 3 երեխա: 1989 թ.-ի հոկտեմբերի 16-ին դերասանական վարպետության դասավանդող Յանա Թերրանթը դերասանի համար դուստր լույս աշխարհ բերեց՝ Ջուլիա Մարիա Պաչինոյին:
Ալ Պաչինոն նաև երկորյակներ Անտոն Ջեյմսի և Օլիվիա Ռոուզի հայրն է, ովքեր ծնվել են 2001 թ.-ի հունվարի 25-ին: Նրանց մայրը դերասանուհի Բևեռլի Դ’Անջելոն է, ում հետ դերասանը հանդիպում էր 1996-ից 2003 թթ.-ին:
2011 թ.-ից դերասանը հանդիպում է արգենտինացի դերասանուհի Լուսիլա Սոլայի հետ՝ պարբերաբար բաժանվելով, ապա վերականգնելով հարաբերությունները: 37-ամյա գեղեցկուհու ընկերակցությամբ էլ Մեքսիկայում Ալ Պաչինոն տոնել է իր 77-ամյակը: