Թուրքիայում ավելի քան 3900 պաշտոնյա է հեռացվել
Թուրքիայի իշխանությունները ստուգումների արդյունքում կառավարության ավելի քան 3900 աշխատակից են հեռացրել:Այս մասին գրում է «Lenta.ru-ն»:
Հեռացվածների ամենամեծ թվաքանակը` 1177 մարդ, Արդարադատության նախարարության աշխատակիցներ էին:Նրանց մեջ ոչ միայն բարձր պաշտոնյաներ են, այլ նաև բանտապետեր, զինվորականներ, ոստիկաններ: Բացի այդ` ավելի քան 200 մարդ հեռացվել է կրոնական հարցերի հետ կապված: Աշխատանքիզ ազատվել են նաև 484 ակադեմիկոսներ:
Նշենք, որ ստուգումեր են անցկացվել ոչ միայն պետական հաստատություններում, այլ նաև առանձին ընկերություններում: Ստուգումներ արդյունքում ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել: