Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին քիմիական զենքի գործածման ապացույցներ ներկայացնել
Պաշտոնական Մոսկվան Վաշինգթոնին կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին փաստեր ներկայացնել Իրաքում և Սիրիայում քիմիական զենքի գործածման հետ կապված:Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:
Ռուսաստանը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է Անվտանգության խորհրդի հետ կիսի ահաբեկիչների կողմից քիմիական զենքի գործածման փաստերով, որոնք ամերիկացի զինվորականները ստացել են 2015-2016թթ. ծայրահեղականների կողմից թունավոր նյութերի գործածման վայրում: