Թուրքիան սպառնացել է արգելափակել «Վիքիպեդիա»-ն
Թուրքիայի Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացրել է «Վիքիպեդիա»-ի ղեկավարությանը, որ մտադիր է արգելափակել կայքը:Պատճառը այն հոդվածներն են, որոնք բացասաբար են անդրադառնում Անկարայի վարկանիշի վրա:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով Anadolu-ին:
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ «ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն «Վիքիպեդիա»-ն դարձել է Թուրքիայի հեղինակության սևացմամբ զբաղված կազմակերպության մի մասը համաշխարհային հարթակում», քանի որ ինտերնետ հանրագիտարանում տեղադրվել են Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած կապերի մասին տեղեկություններ:
Նախարարությունից նաև նշել են, որ տվյալ տեղեկատվության հեռացման դեպքում նրանք արգելափակումից կհանեն տեղեկատվական հարթակը: