Թրամփն ու իր հարազատներն իրենց արքայական ընտանիքի անդամների նման են պահում
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր հարազատներն իրենց թագավորական ընտանիքի անդամների պես են պահում: Այս մասին գրում է «Life.ru»-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
«Կան բաներ, որոնք տեսնելն ինձ համար զարմանալի են, օրինակ՝ նրա դստեր այցը Գերմանիա, որը արվեց այնպես, կարծես համաշխարհային մակարդակի իրադարձություն էր»,- նշել է Գաբրիելը:
Քաղաքական գործիչն այդպես մեկնաբանել է Թրամփի դստեր այցը Բեռլին՝ «կանանց քսանյակի» համաժողովին: Այնտեղ Իվանկան հանդես էր եկել ելույթով: Սպիտակ տանը Իվանկա Թրամփի նշանակումը խնամիություն էր կոչել, որը Գերմանիայում անհնար կլիներ:
«Ինձ միշտ անհանգստացնում է, եր ընտանիքի անդամները, ովքեր երբեք չեն ընտրվել, հանկարծ հայտնվում են պետական պաշտոնական ներկայացուցիչների տեղում և նրանց ընկալում են գրեթե այնպես, ինչպես թագավորական ընտանիքի անդամին»,- ասել է Զիգմար Գաբրիելը: