Եվրոպան ահաբեկիչներին օգտագործում է Թուրքիան մասնատելու համար. էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Եվրոպան ահաբեկիչներին օգտագործում է, որպեսզի մասնատի երկիրը: Նման հայտարարությամբ Թուրքիայի նախագահը հանդես է եկել «CNN Türk» հեռուստաալիքի ուղիղ եթերում, փոխանցում է «Life.ru»-ն:
«Եվրոպայի շատ երկրներ ահաբեկիչներին օգտագործում են մեզ մասնատելու համար: Տվե՛ք այդ ահաբեկիչներին մեզ: Չեն տա, որովհետև օգտագործում են մեր դեմ»,- հայտնել Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նկատի է ունեցել աջակցությունը, որը Եվրոպան տալիս է քրդական ընդդիմությանը և հայտնի գրող, քքարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին: