Պորոշենկոյի կինն առավոտյան ծրագիր կվարի (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահի կին Մարինա Պորոշենկոն մայիսի 15-ից առավոտյան ծրագիր կվարի, որը կկոչվի «Սպորտի ռիթմի մեջ» և եթեր կհեռարձակվի «Ուկրաինա» հեռուստաընկերությամբ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով հեռուստաալիքի ֆեյսբուքյան գրառմանը:
«Առավոտը էներգիայով և սպորտով սկսեք Մարինա Պորոշենկոյի հետ: Արդեն շուտով տեղի կունենա նոր առավոտյան ծրագրի պրեմիերան»- նշվում է հաղորդագրության մեջ:
Հրապարակված անոնսում առաջին տիկինը ցույց է տալիս սպորտային վարժություններ:
Ավելի վաղ առաջին տիկինը պարգևատրվել էր «Երրորդ հազարամյակի կին» համաուկրաինական մրցանակով: