ԱՄՆ-ի ավիակիրը մտել է Ճապոնական ծով
Ամերիկյան ատոմային «Carl Vinson» ավիակիրը ճապոնական ինքնապաշտպանական ուժերի էսմինեցների ուղեկցությամբ, որոնց հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են կատարում, մտել է Ճապոնական ծովի տարածք: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես սպասվում է, մոտակա ժամանակներս ամերիկյան ավիակիրների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը: Այդ պահին ճապոնական նավերը կառանձնանան նավերի մյուս խմբից՝ այսպիսով ավարտելով ամերիկյան-ճապոնական զորավարժությունները:
Դիտորդների կարծիքով՝ ամերիկյան ավիակիրների առկայությունը Կորեական թերակղզում պետք է ճնշում գործադրի Փհենյանի վրա:
Զորավարժություններն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետ սկսվել էին ապրիլի 23-ին: