Մերկելը խոսել է իր և Թրամփի հարաբերությունների մասին
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած աշխատանքային հարաբերությունները: Սակայն դա, նրա խոսքով, չի բացառում իրենց տարակարծությունը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Ես նախագահ Թրամփի հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունեմ, որոնք, իհարկե, չեն բացառում տարբեր տեսակետներ ունենալը»,- ասել է կանցլերը «Redaktionsnetzwerk Deutschland»-ին տված հարցազրույցի ընթացքում:
Երկկողմանի շփումների ընթացքում երկու երկրների առաջնորդները, Մերկելի խոսքով, փորձում են ընդհանուր մոտեցում ստեղծել Ուկրաինայի, Սիրիայի կամ Եմենի, ահաբեկչությունների դեմ պայքարի հարցերում: «Եթե մենք ցանկանում ենք լուծել այդ խնդիրները և օգնել մարդկանց, մեզ պետք է ԱՄՆ-ի ավելի ակտիվ մասնակցությունը»,- խոստովանել է Մերկելը: