Թուրքիայում արգելափակվել է «Վիքիպեդիա»-ն
Թուրքիայի իշխանություններն անհայտ պատճառներով արգելափակել են մուտքը «Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանի կայք: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով թուրքական «Hurriyet» թերթին:
Թե որքան երկար է տևելու աշխարհում ամենահայտնի համացանցային հանրագիտարանի արգելափակումը, դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Վիքիպեդիա»-ի օգտատերերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել: Նախագահի պաշտոնի տակ նրանք գրել էին «բռնապետ» Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումից հետո: