ԱՄՆ Պետդեպում աշխատանքից կհեռացնեն 2300 աշխատակցի
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է Պետդեպարտամենտի աշխատակիցներից 2300-ին հեռացնել՝ ֆինանասական հաջորդ տարում գերատեսչության բյուջեի կրճատման շրջանակում: Այս մասին գրում է «Associated Press»-ը:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թիլերսոնի առաջարկը կարող է ներառել նաև այն դիվանագետներին, ովքեր նոր են ծառայության անցել: Կրճատումը վերաբերում է Պետդեպարտամենտի աշխատակիցների ընդհանուր թվի 3 տոկոսին:
Նախնական հաշվարկներով՝ ծրագիրը կապահովի բյուջեի 26 տոկոս կրճատում: