Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառությունը նորություն չէ
«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ իշխանությունների համար նորություն չէ հայկական շուկայում ադրբեջանական ապրանք վաճառելու փաստը:
1997-ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 62700 դոլարի ապրանք, իսկ մեկ տարի հետո, այդ ցուցանիշը կտրուկ նվազել է` 1500 դոլար:
2003-ին 13400 դոլարի արդբեջանական ապրանք է ներկրվել: 2004-ին ներմուծվել է 500 դոլարի ապրանք, իսկ հաջորդ տարվանից արդեն նաև արտահանում է իրականացվել:
Վիճվարչության տվյալներով՝ 2005-ին եթե հարևան երկրից 1500 դոլարի ապրանք է ներկրվել, ապա նույն տարում Հայաստանից այնտեղ է ներմուծվել 200 դոլարի ապրանք: 2011-ին ներմուծվել է 8500 դոլարի ապրանք:
2013-ին Հայաստան է ներմուծվել 3800 դոլարի ապրանք:
2016 և 2017 թվականների մասին վիճվարչության տվյալներով առևտրաշրջանառություն կրկին չի եղել: Ու եթե անցյալ տարվա մասով ինչ-որ տեղ կարելի է «հավատալ» վիճվարչության կայքում տեղադրված ինֆորմացիային, ապա այս տարվա բացահայտումների ֆոնին նույն աղբյուրի տվյալները բավականին անհանգստացնող են:
Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում: