Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը երկու շաբաթ անց դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն` հղում տալով քաղաքական գործչի ներկայացուցիչ Ջիմ ՄքԳրեթին:
Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ 41-րդ նախագահին ուրբաթ դուրս են գրել Հյուսթոնի (Տեխաս նահանգ) հիվանդանոցից: Նրա խոսքով` Բուշ ավագը ուրախ է տուն վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել էր չդադարող հազի և շնչառական խնդիրների պատճառով: Բժիշկները նրա մոտ թոքաբորբի թեթև դեպք էին ախտորոշել: