Բաքվում ձերբակալված Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտվել են 8 տարվա ազատազրկման
Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, նրա գործի քննությունը Բաքվի դատարանում այսօր է ավարտվել: Փակ դատավարությունն անցկացվել է դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին անցյալ տարվա հուլիսի 28-ին` վերջինիս մեղադրանք ներկայացնելով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով (խոշոր չափով թմրանյութերի ձեռքբերման, տարածման, և պահպանման մասին):