Պենտագոնը հայտնել է «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին
«Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը ոչնչացվել է Յեմենում ԱՄՆ օդային ուժերի հարվածների ժամանակ:Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն` հղում տալով Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի հայտարարությանը:
«ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Աբդուլ Ահմեդ ալ-Ալակիին:Մենք հաստատում ենք նրա մահը ապրիլի 23-ին իրականացված օդային հարվածների արդյունքում»,- ասել է Դևիսը:
Նա նաև հայտնել է ևս յոթ գրոհայինների մահվան մասին: