Հյուսիսային Կորեայի` ԱՄՆ-ի վրա հնարավոր հարձակումը ժամանակի հարց է.Թիլլերսոն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերոսոնը ՄԱԿ-ի համագումարին Հյուսիսային Կորեայի խնդիր հետ կապված նշել է, որ ապագայում Հյուիսային Կորեան հնարավորություն կստանա հարվածել ԱՄՆ-ին, այդ պատճառով ԱՄՆ չի կարող անմասն մնալ:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Հյուսիսային Կորեայի կողմից Սեուլի և Տոկիոյի վրա ատմոնային հարձակման վտանգը իրական է:Միայն ժամանակի հարց է, թե Հյուսիսայի Կորեան երբ հնարավորություն կունենա հարված հասցնել ԱՄՆ-ին: Նման վտանգի դեպքում ԱՄՆ պարզապես չի կարող անմասն մնալ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բացի այդ` Թիլլերսոնը ավելացրել է, որ հիմքեր չկան կարծելու, որ Փհենյանը կփոխի իր վարքը պատժամիջոցների պայմաններում: