Գերմանիան դեմ է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների կասեցմանը
Գերմանիայի իշխանությունները դեմ են հանդես եկել Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները կասեցնելուն: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը:
«Մենք բանակցությունների ամբողջական դադարեցումը սխալ ռեակցիա ենք համարում»,- ասել է Գաբրիելը Մալթայում ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ժամանակ:
Նախարարը նշել է, որ ոչ ոքի համար շահեկան չէ Թուրքիային ուղղորդել «Ռուսաստանի կողմ»: Նա նաև հանդես է եկել բանակցությունների նոր ֆորմատներ փնտրելու օգտին: