Բունդեսթագը հանրային ծառայողներին արգելել է կրել նիկաբ և փարաջա
Գերմանիայի խորհրդարանը հաստատել է մի շարք նոր օրենքներ: Այժմ արդեն օրենքով արգելվում է հանրային ոլորտում աշխատողներին ծածկել իրենց դեմքը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Երեկ` ապրիլի 27-ին, ընդունած նոր օրենքի համաձայն` արգելվում է կրել այնպիսի գլխաշորեր, որոնք կծածկեն դեմքը: Օրինակ` նիկաբ կամ փարաջա:
Օրենքը հիմնավորվում է նրանով, որ կրոնական կամ փիլիսոփայական պատճառները հակասում են պետության ներսում չեզոքության պահպանման սկզբունքին:
Բացի այդ, օրենքով սահմանվում է նաև, որ եթե իրավապահ մարմինները փորձում են հաստատել անձի ինքնությունը, ապա փաստաթղթերի ստուգման ժամանակ կարող են ստիպել կնոջը, որպեսզի բացի դեմքը:
Փաստաթուղթը դեռևս պետք է հաստատվի Բունդեսռաթի կողմից` նախքան ուժի մեջ մտնելը: