Կիևում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը
Կիևի կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը (պաշտոնական պրեմիերան Ուկրաինայի մայրաքաղաքում կկայանա մայիսի 4-ին):
Ցուցադրությանը մասնակցել են Կիևի հայ համայնքի, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական գործիչներ, պատգամավորներ:
Ցուցադրությունից առաջ Արմեն Կոնտանդյանի կատարմամբ դուդուկի կախարդական հնչյուններն են լցրել կինոթատրոնը:Ցուցադրությանը մասնակցել է նաև Ուկրաինայում հայտնի հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը: