Ցրտահարության վտանգը կարող եք համարել ավարտված
«Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցրտահարության վտանգի մասին զանգեր է ստանում տարբեր տեղերից։
«Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9...+11 աստիճան տաքություն:
Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված»,- նշել է նա: