Քրդերը 17 թուրք զինվորականի են սպանել
Թուրքական բանակի և քրդական աշխարհազորայիների կռիվների ընթացքում Սիրիայի հյուսիսում սպանվել է 17 թուրք զինվորական, ևս երեքը վնասվածներ են ստացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «ANF News»-ին:
Գործակալության տվյալներով՝ փեշմարգայի մարտիկները նաև ոչնչացրել են թուրքական բանակի զրահատեխնիկան:
Ապրիլի 26-ին հաղորդվել էր, որ թուրքական ուժերը, հրետանի և ծանր տեխնիկա կիրառելով, հարձակվել են քրդերի դիրքերի վրա Աֆրին քաղաքի տարածքում: Մեկ օր առաջ էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիրահարվածներ էին հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին Իրաքի հյուսիսարևմտյան հատվածում և Սիրիայի հյուսիս-արևելքում: Անկարայում կարծում են, որ քրդական կուսակցության անդամներն այդ շրջաններից Թուրքիա են հասցնում զենք և պայթուցիկ սարքեր: