2017թ-ի լավագույն ավտոմեքենաները՝ ՌԴ-ում
Մոսկվայում «Ռուսաստանի տարվա ավտոմեքենա-2017» ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում հայտնել են ռուս ավտոսիրահարների կարծիքով 23 դասի լավագույն ավտոմեքենաների անունները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ավանդաբար ավտոսիրահարների քվեարկությունը տևում է երեք ամիս: Այս տարի այն տևել է 2017 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում: Քվեարկությանը մասնակցել են բոլոր ռուսական տարածաշրջանները: Իրենց կարծիքն են արտահայտել 972 307 մարդ, որոնց 78%-ը տղամարդիկ են եղել, իսկ 87%-ն ունեն մեքենա:
Առաջին անգամ «Volkswagen» մակնիշը հավաքել է ամենաշատ ձայնը «Մասսայական դասի սիրելի մեքենա» անվանակարգում, իսկ «Mercedes-Benz»-ը՝ «Պրեմիում դասի լավագույն մակնիշ» անվանակարգում:
Ռուսական «LADA Vesta»-ն ևս առանց պարգևի չի մնացել: Այն լավագույնն է ճանաչվել «Փոքր դասում», «Մինի-բեռնատար» անվանակարգում էլ լավագույնն է հնգակի չեմպիոն «LADA Largus Furgon»-ը:
«Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում հաղթել է «KIA Picanto»-ն: