Թրամփը չի բացառում խոշոր ռազմական կոնֆլիկտը Հյուսիսային Կորեայի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ ռազմական կոնֆլիկտը, սակայն նախընտրում է գործել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին նա հայտնել է «Reuters»-ին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հնարավոր է, որ մենք կարող ենք հասնել մինչև խոշոր ռազմական կոնֆլիկտի Հյուսիսային Կորեայի հետ, անխոս»,- նշել է Դոնալդ Թրամփը:
Նախագահը հավելել է, որ պատրաստ է լուծել հարցը դիվանագիտության շրջանակում, նրա խոսքով, սակայն, «դա շատ դժվար է»:
Ավելի վաղ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայում ռեժիմի փոփոխության չի ձգտում: