Ես կարծում էի՝ նախագահ լինելն ավելի հեշտ կլինի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախագահի աշխատանքը, պարզվում է, ավելի բարդ է, քան ինքն էր ենթադրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նախագահի հարցազրույցին «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես սիրում էի իմ նախորդ կյանքը: Այնքան բան էր տեղի ունենում: Այստեղ աշխատանքն ավելի շատ է, քան այն ժամանակ: Ես կարծում էի՝ ավելի հեշտ կլինի»,- խոստովանել է նախագահը:
Նրա խոսքով՝ մշտական անվտանգության ծառայության և նրանց հետևողականության տակ ինքն իրեն լավ չի զգում: Թրամփը նաև հավելել է, որ կարոտում է ինքնուրույն մեքենա վարելը:
«Ես սիրում եմ մեքենա վարել: Սակայն այլևս չեմ կարող ինքս վարել»,- նշել է պետության ղեկավարը: