Ֆրանսիան պետք է արմատախիլ անի ծայրահեղ իսլամիզմի գաղափարախոսությունը
«Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է արմատախիլ անի ծայրահեղական իսլամիզմի արյունալի գաղափարախոսությունը: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
Նա նշել է, որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է և Ֆրանսիան պետք է աջակցի դրա դեմ պայքարին:
Հիշենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Լը Պենը նույնպես անցել է հաջորդ փուլ, և նրա գլխավոր հակառակորդը Մակրոնն է, ով հավաքել է ձայների 23,75%-ը: