Բոլոր երկրները միասնաբար ցանկանում են խոչընդոտել մեզ. Թերեզա Մեյ
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է Եվրամիության 27 անդամ պետություններին Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալուն խոչընդոտելու մեջ: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
«Բոլոր երկրները միասնաբար ցանկանում են խոչընդոտել մեզ»,-հայտարարել է Մեյը անգլիական Լիդս քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Մեյի հայտարարությունը հաջորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ «Brexit»-ի հետևանքների մասին հայտարարությանը, ըստ որի՝ Բրիտանիան չպետք է ապրի ԵՄ կազմից դուրս գալուց հետո իր ունեցած իրավունքների մասին խաբկանքներով: