Իրանցի կին ֆուտբոլիստը սպորտից հեռացվել է առանց հիջաբի լուսանկարի պատճառով
Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Շիվա Ամինին հայտարարել է, որ սպորտից հեռացվել է արտասահմանում առանց գլխաշորի լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է «The Independent»-ը:
Մարզուհին «Instagram»-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերվում էր Շվեյցարիայում և Իտալիայում անցկացված ընկերական հանդիպումների ժամանակ կիսավարտիքով և առանց հիջաբի խաղալիս:
Մարզուհու խոսքով` իրեն արգելել են որևէ մարզական գործունեություն ծավալել` կործանելով իր 13 տարվա աշխատանքն ու միջազգային ասպարեզ դուրս գալու երազանքը: