Եվրակոմիսարը դատապարտել է Մակեդոնիայում խորհրդարանի անդամների վրա հարձակումը
Եվրակոմիսար Յոհաննես Հանը դատապարտել է Մակեդոնիայի խորհրդարանի անդամների վրա հարձակումը, որը կատարվել էր ցուցարարների կողմից: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ես ամենախիստ արտահայտություններով քննադատում են Սկոլպում խորհրդարանի անդամների վրա իրականացրած հարձակումը: Խորհրդարանում դաժանության համար տեղ չկա: Դեմոկրատիան առանց աընդմիջումների պետք է լինի»,- գրել է Հանը թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակեդոնիայի խորհրդարան են ներխուժել ցուցարարները: Բախման արդյունքում վնասվածք է ստացել սոցիալ-ժողովրդական կուսակցության առաջնորդ Զորան Զաևը: