Ցուցարարները ներխուժել են Մակեդոնիայի խորհրդարան
Մակեդոնիայի խորհրդարան են ներխուժել ցուցարարները: Բախման արդյունքում վնասվածք է ստացել սոցիալ-ժողովրդական կուսակցության առաջնորդ Զորան Զաևը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Կոնֆլիկտը առաջացել է այն ժամանակ, երբ սոցիալ-ժողովրդավարները քվեարկել են ալբանացի թեկնածու Թալատ Հաֆերիի օգտին:
Հաֆերին 2016թ.-ին դարձավ Մակեդոնիայի խորհրդարանի առաջին ալբանացի խոսնակը, այն բանից հետո, երբ երկիրը 1991թ. անկախացավ Հարավսլավիայից:
Նշենք նաև, որ ալբանացիները երկրում կազմում են բնակչության ⅓-ը, իսկ Զաևը խորհրդարանում կոալիցիա էր կազմել ալբանացի պատգամավորների հետ: