Սալմա Հայեկի կարծիքով՝ հղիությունը տգեղացրել է իրեն
Իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը անկեղծացել է իր հղիության հետ կապված, ինչն ըստ իր խոսքի` տգեղացրել է մարմինը:
Դերասանուհին խոստովանել է, որ 2007 թվականին հղիության ժամանակ գիրացել է ավելի քան 23 կգ, և դա փոխել է իր վերաբերմունքն իր մարմնի հանդեպ:
Ներկայիս անզուգական կազմվածքի տիրուհին ժպիտով է խոստովանում, որ անձամբ զարմացած է, թե ինչպես է կարողացել վերադառնալ իր նախկին կազմվածքին: