ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել ճնշել Ռուսաստանին
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկկի Հեյլին կոչ է արել ճնշել Ռուսաստանին Սիրիական հակամարտության լուծման շրջանակներում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որովհետև Ռուսաստանը շարունակում է պատսպարել սիրիական ռեժիմը, Ռուսաստանը շարունակում է թույլ տալ նրանց հումանիտար օգնության չտրամադրումը»,- հայտարարել է Հեյլին:
Նախքան նման հայտարարություն անելը՝ Հեյլը ուշադրություն է դարձրել այն բանին, որ շատերը կոչ են անում ճնշել սիրիական կառավարությանը՝ նշելով, որ դա համարում է ոչ անհրաժեշտ: