Համացանցում է հայտնվել ուկրաիներենին համահունչ լատինական այբուբենը
Համացանցում հայտնվել է լատինական այբուբենը, որը համապատասխանեցված է ուկրաիներենին:Նոր այբուբենը հրապարակել է «На часi» հարթակը:
Պրոյեկտը կոչվում է «Ուկրաինական լատինատառի մենագրություն»: Հարթակի խմբագրությունը նշում է, որ ցանկանում է լատինատառի օգտագործման օրինակ ծառայել և այլ լրատվականների իր գործընկերներին կոչ է անում միանալ նորարարությանը:
Հիշեցնենք, որ հունվար ամսին ուկրաինացի լրագրող Ստանիսլավ Րեչինսկին միտք էր հայտնել, որ ուկրաինական այբուբենը կիրիլյանից անհրաժեշտ է տեղափոխել լատինականի: Ըստ նրա՝ դա ևս մեկ քայլ կլինի դեպի եվրոպա և ևս մեկ քայլ՝ ի ապացույց դրա, որ Ուկրաինան կարող է գլուխ հանել առանց Ռուսաստանի հետ տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի: