Բեռլինի ոստիկանությունը հերքել է ահաբեկչության մասին ենթադրությունները
Բեռլինի իրավապահ մարմինները հերքել են, որ քաղաքի կենտրոնում տղամարդու կողմից ոստիկանի վրա կատարված հարձակումը ահաբեկչություն է:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Տվյալ պահին մենք բացառում են ահաբեկչությունը: Մենք ոչ մի տեղեկություն չունենք այն մասին, որ կատարվածը որևէ կապ ունի ահաբեկչական հարձակման հետ»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել այլ գործով, որը կապ չունի հարձակման հետ:
Ավելի վաղ հայտնել էին, որ քաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցներից մեկի մոտ տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա: