ՌԴ-ն կոչ է անում չիրականացնել Սիրիայում լարվածությունը մեծացնող գործողություններ. Պեսկով
ՌԴ-ն կոչ է անում չիրականացնել Սիրիայում լարվածությունը մեծացնող գործողություններ: Հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «TASS»-ին:
«Մոսկվայի և Իսրայելի միջև տարբեր ուղիներով տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում, մեր գլխավոր շտաբները մշտապես երկխոսության գործընթացում են»,- ասել է նա:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության մեծացման առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում, և հանդես են գալիս հօգուտ Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը հարգելու և հօգուտ այն բանի, որ Սիրիան լինի քաղաքականապես ամբողջական, միասնական ու ինքնիշխան պետություն»,- հայտարարել է Պեսկովը։