Սև ծովում իրար են բախվել «Լիման»-ը և «Աշոտ 7»-ը
Սև ծովում՝ Բոսֆորի նեղուցի հարևանությամբ, «Լիման» և «Աշոտ 7» նավերը բախվել են: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Նավերի բախման հետևանքով «Լիման»-ը վնասվել է: Ինչպես հայտնում են տեղի փրկարար ծառայությունից, նավի անձնակազմը պայքարում է փրկության համար:
Միջադեպի հետևանքով «Լիման»-ը խորտակվել է։ Թուրքիայի առափնյա ծառայության տվյալներով՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, 78 մարդ տարհանվել է։
ՌԴ ՊՆ-ն դեպքի վայր է ուղարկել նավատորմի հերթապահ ուժերից սեւծովյան նավատորմի նավեր, ինչպես նաեւ Ան-26 ինքնաթիռը՝ հատուկ թիմով։ Գերատեսչությունը հաստատում է, որ նավը խորտակվել է բախման հետեւանքով։ Ամբողջ անձնակազմը փրկված է։