Նոր մանրամասներ Սոչիում վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռից
Ռուսաստանի Դաշնության քնչական կոմիտեն հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, որ 2016թ-ի դեկտեմբերին Սոչիում վթարի ենթարկված Տու-154-ի վթարի պատճառը գերբեռնվածությունն է: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ռուսաստանի Դաշնության քնչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը երեկ ԶԼՄ-ների մերկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է վթարի քննության ընթացքի մասին:
«ԶԼՄ-ներում տարածվել է մի հայտարարություն, որ իբր ինքնաթիռը վթարի է ենթարկվել գերբեռնվածության պատճառով: Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Սվետլանա Պետրենկոն:
Նա հավելել է նաև, որ վերջնական եզրակացությունը կտրվի փորձաքննություններից հետո: