Բրիտանացիները չպետք է գայթակղվեն ԵՄ-ում իրենց իրավունքներով. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանացիներին զգուշացրել է չգաղթակղվել «Brexit»-ից հետո ԵՄ-ում իրենց իրավունքներով: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Կողմնակի պետությունները, ինչպիսին կդառնա Մեծ Բրիտանիան «Brexit»-ից հետո, չեն կարողանա ունենալ նույն իրավունքները, ինչ կունենան ԵՄ-ի անդամ երկրները»,- հայտարարել է կանցլերը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ:
«Ես այժմ որքան հնարավոր է պարզ պետք է ասեմ, քանի որ, ինչպես տեսնում եմ, Բրիտանիայում մի քանիսը որոշ պատրանքներ ունեն. դա ժամանակի դատարկ վատնում է»,- ասել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նույնպես հայտնել է, որ ԵՄ-ին Լոնդոնի ֆինանսական պարտավորությունները կքննարկվեն բանակցությունների առաջին փուլում: Քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ի և Բրիտանիայի միջև առևտական համաձայնությունը քննարկել հնարավոր կլինի ոչ ավելի շուտ, քան «Brexit»-ի գործընթացի ավարտը: